Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոճակավոր հեռախոսների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել Է

Կոճակավոր հեռախոսների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել Է

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոճակավոր հեռախոսների վաճառքները, որոնք մուտք չունեն Համացանց, 2017 թվականին հինգ տոկոսով աճել են: Հնացած մոդելների նկատմամբ մեծ հետաքրքրությունը երկար տարիներ ի վեր նկատվում Է առաջին անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին:
Ըստ որում սմարթֆոնների վաճառքներն անսպասելիորեն ցածր աճ են արձանագրել՝ երկու տոկոս, գրել Է հրատարակությունը: Հեռախոսներ գնելիս առաջնահերթությունների փոփոխման պատճառ կարող Է լինել հոգնածությունը սոցիալական ցանցեր շուրջօրյա մուտք գործելուց: Օգտատերերը գիտակցաբար իրենց զերծ են պահում Instagram-ում կամ Facebook-ում նորացումների ստուգումից՝ գնելով Համացանց մուտքի հնարավորություն չունեցող մոդելներ:
Fox News-ի տվյալների համաձայն՝ միջին օգտատերը սմարթֆոնում նորություններն ստուգում Է յուրաքանչյուր 12 րոպեն մեկ: Ofcom-ի հետազոտությունը հաշվարկել Է, որ բրիտանացիների 78 տոկոսն իր կյանքը չի պատկերացնում առանց հեռախոսի: Սովորաբար ավագ սերունդն օրական առցանց անցկացնում Է երկու ժամ 28 րոպե, իսկ 18 – 24 տարեկանների շրջանում Համացանցում գտնվելը հասնում Է երեք ժամ 14 րոպեի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]