1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի ղեկավարի հետ հանդիպում կանցկացնի Բարսելոնայում

Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի ղեկավարի հետ հանդիպում կանցկացնի Բարսելոնայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը աշնանը Բարսելոնայում հանդիպում կունենա Կատալոնիայի ղեկավար Կիմ Տոռոյի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Էլզա Արտադին հայտնել Է Europa Press գործակալությանը տված հարցազրույցում, որը տարածվել Է օգոստոսի 20-ին:
Նրա խոսքով՝ «աշնանը կլինիհանդիպում», որը կկայանա Կատալոնիայի մայրաքաղաքում՝ ինքնավարության նախարարների կաբինետի կենտրոնակայանում: Ինչպես նշել Է Արտադին, ամենայն հավանականությամբ, այդ բանակցությունները կանցկացվեն սեպտեմբերից հետո: Կատալոնիայի կառավարության ներկայացուցչի կարծիքով՝ նման հանդիպումը լավ նշան Է Մադրիդի եւ Բարսելոնայի միջեւ հարաբերությունների համար:
Հուլիսի 9-ին Իսպանիայի վարչապետն առաջին հանդիպումն Է անցկացրել Կատալոնիայի ղեկավարի հետ: Երկու քաղաքական գործիչները դրական են գնահատել կայացած բանակցությունները: Ընդ որում՝ Տոռան հերթական անգամ բարձրացրել Է ինքնավարության ինքնորոշման իրավունքի հարցը:
Թագավորության կազմից տարածաշրջանի դուրս գալու շուրջ հանրաքվեի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության հռչակման պատճառով 2017 թվականի հոկտեմբերին Մադրիդի եւ Բարսելոնայի միջեւ փոխգործակցությունը գործնականում դադարեցվել Է: Կենտրոնական կառավարությունը հասել Է Կատալոնիայի ինքնակառավարման սահմանափակման եւ փորձել՝ նորմալացնել ինքնավարության իրադրությունը:
Այժմ Մադրիդի ուղղակի կառավարումը տարածաշրջանում չեղարկված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]