Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարձրագույն խումբ. «Փյունիկ»-ը կամային հաղթանակ է տոնել, «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան»-ին

Բարձրագույն խումբ. «Փյունիկ»-ը կամային հաղթանակ է տոնել, «Ալաշկերտ»-ը 
նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան»-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում կայացել է երեք հանդիպում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած «Արարատ»-«Շիրակ» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի արդյունքով:

Երևանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան»-ին: Հանդիպման միակ գոլը հեղինակել է Արտակ Դաշյանը:

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկ»-ը 10 ֆուտբոլիստով 3-1 հաշվով կամային  հաղթանակ է տոնել «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ: Հանդիպման 36-րդ րոպեին «Փյունիկ»-ի հարձակվող Ռոբերտ Մինասյանը ձեռքով հեռացրել է գնդակը դարպասային գծի մոտից` փրկելով իր թիմին վերահաս գոլից:

Ռոբերտ Մինասյանը հեռացվել է դաշտից, իսկ նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Դիմիտրովը:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Հովհաննես Իլանգյոզյանը հավասարեցրել է  հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները կարողացել են ևս 2 գոլ հեղինակել:

58-րդ րոպեին Վիտալի Ստեժկոն առաջ է մղել «Փյունիկ»-ին: 84-րդ րոպեին էլ գոլի հեղինակ է դարձել Մուհամմեդ Կոնատեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]