Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Քեւին Սփեյսիի մասնակցությամբ նոր ֆիլմը 287 դոլար Է հավաքել վարձույթի առաջին օրերին. THR

Քեւին Սփեյսիի մասնակցությամբ նոր ֆիլմը 287 դոլար Է հավաքել վարձույթի առաջին օրերին. THR

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Քեւին Սփեյսիի մասնակցությամբ «Միլիարդատերերի ակումբը» ֆիլմը 287 դոլար Է հավաքել ԱՄՆ-ում վարձույթի առաջին օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը:
Հրատարակության տվյալներով՝ ֆիլմը չի մտել Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի վարձույթ: Բացի Սփեյսիից, ֆիլմում նաեւ նկարահանվել են Էմմա Ռոբերթսը, Սյուքի Ուոթերհաուսը եւ Էնսել Էլգորթը:
2018 թվականի ապրիլին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) դատախազությունն ստուգումներ Է սկսել «Թղթե տուն» սերիալում նախկին գլխավոր դերակատարներից մեկին՝ Քեւին Սփեյսիին, սեռական ոտնձգությունների մեջ ներկայացաված մեղադրանքների կապակցությամբ:
Սփեյսիի սկանդալը ծավալվել Է այն բանից հետո, երբ 2017 հոկեմբերի վերջին դերասան Էնթոնի Ռեփը նրան մեղադրեց սեռական ոտնձգությունների մեջ, որոնք իբր տեղի են ունեցել շուրջ 30 տարի առաջ: Ռեփն այն ժամանակ անչափահաս Է եղել: Սփեյսին ինքը ասել Է, որ չի հիշում այդ միջադեպը, բայց ընդսմին ընդունել Է հոմոսեքսուալությունը:
Ավելի ուշ նրա ներկայացուցիչը հայտարարել Է, որ դերասանը դիմելու Է բուժօգնության եւ հետազոտություն Է անցնելու:
Հետագայում ԶԼՄ-ները հայտնել են, որ ութ մարդ, որոնք մասնակցել են «Թղթե տուն» սերալի նկարահանումներին, լրագրողներին պատմել են Սփեյսիի կողմից սեռական ոտնձգությունների մասին: Դերասանի նկատմամբ նմանօրինակ մեղադրանքներով հանդես Է եկել մոտավորապես երեք տասնյակ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ