Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Թուրքիան եւ Կատարը համաձայնագիր ստորագրեցին 15 մլրդ դոլարի ներդրումային նախագծի շրջանակներում



ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան եւ Կատարը արժույթների փոխանակման երկկողմ համաձայնագիր են ստորագրել Դոհայի կողմից Թուրքիայի տնտեսությունում 15 միլիարդ դոլարի ներդրման նախագծի շրջանակներում: Օգոստոսի 20-ին այս մասին հայտնել Է Anadolu-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթուղթն ստորագրել են Թուրքիայի եւ Կատարի կենտրոնական բանկերի ղեկավարներ Մուրատ Չեթինքայան եւ Աբդուլա բին Սաուդ Ալ Թանին: Արարողությունը կայացել Է Կատարի մայրաքաղաքում:
Արժութային փոխանակման վերաբերյալ համաձայնագիրը կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն Է ընձեռում ստանալու մյուս երկրի արժույթի իրացվելիությունից օգտվելու հնարավորություն՝ ազատվելով արժույթի շուկաներում դրա ձեռքբերման անհրաժեշտությունից: Սպասվում Է, որ համաձայնագրի առաջին փուլում գործի կդրվեն 3 միլիարդ դոլարի չափով դրամական միջոցներ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի միջեւ օգոստոսի 15-ին կայացած բանակցությունների արդյունքում հայտարարվել Է «Թուրքիայի տնտեսությունում 15 միլիարդ դոլարի չափով ուղղակի ներդրումներ իրականացնելու» Էմիրության մտադրությունների մասին: Այդ հայտարարությունն օգնել Է դադարեցնելու ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային անկումը, որը սրընթաց ընկնում Էր Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ