Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քրեակատարողական ծառայության պետը երկու ծառայողի շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում

Քրեակատարողական ծառայության պետը երկու ծառայողի շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայության շարքերը համալրվել են նոր ծառայողով, և ևս մեկն առաջխաղացման կարգով կրտսեր խմբից փոխադրվել է  միջին խումբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, երկու ծառայողների էլ շնորհվել է արդարադատության լեյտենանտի կոչում:

Ծառայության պետը, շնորհավորելով նորանշանակ լեյտենանտներին, վստահություն է հայտնել, որ նոր կոչումը կպարտավորեցնի նրանց լինել էլ ավելի կարգապահ ու սկզբունքային, բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ աշխատանքային գործընթացում ձեռք բերելով մասնագիտական բարձր կարողություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]