Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աֆղանստանում թալիբները երեք ավտոբուսի ուղեւորների Է առեւանգել

Աֆղանստանում թալիբները երեք ավտոբուսի ուղեւորների Է առեւանգել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում առեւանգել են երեք ավտոբուսի ուղեւորների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով մի պաշտոնյայի:
««Թալիբան»-ի զինյալները Կունդուզի նահանգում կանգեցրել են երեք ավտոբուս, որոնք Թահարից ընթանում Էին Քաբուլ, եւ առեւանգել ուղեւորներին, նրանց փրկելու համար զորք Է ուղարկվել», նշել Է հեռուստաալիքը Twitter-ում: Առեւանգված մարդկանց թիվը չի ճշտվում:
Իր հերթին, Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով ավտոբուսային մարդատար փոխադրումների հետ կապված արհմիության ներկայացուցչին, հայտնել Է, որ առեւանգման պահին ավտոբուսներում գտնվում Էր շուրջ 170 ուղեւոր:
Կունդուզի նահանգի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաֆիուլլա Մահզոնի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 19-ին: Զինյալներն առեւանգված ուղեւորներին բերել են Նիկպե գյուղ, ուր ավելի ուշ ժամանել են անվտանգության ուժերը: Ներկայում այնտեղ մարտեր են մղվում:
Օգոստոսի 19-ին ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է «Թալիբան»-ի հետ եռամսյա զինադադարի մասին եւ կոչ Է արել շարժմանը՝ պաշտպանել հրադադարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]