1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող Էր սխալ լինել. Զարիֆ

Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող Էր սխալ լինել. Զարիֆ


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային գործարք կնքելու Թեհրանի որոշումը կարող Էր սխալ լինել, քանի որ ԱՄՆ-ն այլ պետությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիվանդագին կախվածություն ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Խոսելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ համաձայնության գնալու Իրանի իշխանությունների պատրաստակամության մասին, Զարիֆն արձանագրել Է. «Մենք կարծում Էինք, թե ԱՄՆ-ն ըմբռնել Է, որ, համենայն դեպս, երբ բանը վերաբերում Է Իրանին, պատժամիջոցները տնտեսական դժվարություններ են ստեղծում, բայց ծրագրված արդյունքներին չեն բերում քաղաքականության ոլորտում,- հավելել Է նա:- Եվ ես կարծում Էի ամերիկացները յուրացրել են այդ դասը: Ցավոք, ես սխալվեցի»:

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ը հիվանդություն ունի՝՝ պատժամիջոցների դիմելու հակումը»,- ասել Է նա:
Իրանի ԱԳ նախարարին հարցրել են, թե Ռոուհանիի համար կարող Է արդյոք օգտակար լինել Թրամփի հետ անձնական հանդիպումը: «Ժամանակին մեր կողմից ձեռք բերված առաջընթացը ետ շպրտվեց»,- նշել Է նա: Զարիֆի խոսքով՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ պայմանավորվածությունները «լակմուսի թուղթ Էին՝ որոշելու՝ կարող ենք մենք արդյոք վստահել ԱՄՆ-ին, թե՝ ոչ»:
Նախարարի կարծիքով՝ ստեղծված պայմաններում Թրամփը պետք Է ապացուցիչ, որ «հուսաելի գործընկեր Է»: «Եթե մենք այժմ ժամանակ ծախսենք, եւ նա ստորագրի այլ համաձայնագիր…Որքան երկար այն կպահանվի: Մինչեւ այս վարչակազմի իշխանության գլուխ գտնվե՞լը»,- նշել Է Զարիֆը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]