Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հեռագրում մասնավորապես ասվում է․

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ եւ հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու խնդիրները խորությամբ ընկալելու նրա ունակությունը անհերքելի նշանակություն ունեցան մարդու իրավունքների առաջ մղման հարցում՝ միաժամանակ ամրապնդելով Միավորված ազգերի կազմակերպության դերը։ Սա մեծ կորուստ է միջազգային հանրության եւ Միավորված ազգերի ընտանիքի համար»։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ