1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության 
նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները:

Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել հայկական զինված ուժերի զարգացման ծրագրերին, խնդիրներին և ձեռքբերումներին: Դավիթ Տոնոյանը հավաստիացրել է, որ հայկական բանակը մարտունակ է, իր առջև դրված խնդիրները կատարում է գերազանց նաև շարունակական բարեփոխումների շնորհիվ, որոնք հետևողական կերպով իրականացվում են զինված ուժերում:

Հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև առաջնագծում տիրող իրավիճակը, խոսել միջազգային ռազմական համագործակցության առանցքային ուղղությունների մասին:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էլ, նկատելով, որ սփյուռքը մշտապես բանակի կողքին է, ընդգծել է այն հանգամանքը, որ ամառային զորակոչի ընթացքում բազմաթիվ երիտասարդներ վերադարձել են հայրենիք ու ծառայության անցել հայոց բանակում:

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները եղել են նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ծանոթացել կրթօջախների պայմաններին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]