Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քաղաքացիներից շատերը դրական են արտահայտվում ճանապարհային ոստիկանության մասին. Վալերիյ Օսիպյան

Քաղաքացիներից շատերը դրական են արտահայտվում ճանապարհային 
ոստիկանության մասին. Վալերիյ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիներից շատերը դրական են արտահայտվում Ճանապարհային ոստիկանության ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին ՃՈ ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում ասել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ ղեկավար կազմի հետ:

Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: 

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:

Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների արտաքին տեսքը, քաղաքացիների հետ բարեկիրթ շփվելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ շեշտելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ պետք է լինել խիստ և սկզբունքային: Կրկին ընդգծվեց կոռուպցիոն ցանկացած դրսևորում բացառելու և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]