Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ն:

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Քոֆի Անանի մասին գրառում է կատարել:

«Այսօր մենք սգում ենք մեծ մարդու և առաջնորդի՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահը»,- ասված է հաղորդագրությունում:

Քոֆի Անանը 1997 թվականի հունվարի 1-ից մինչ 2006 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]