Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահագն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին «Փյունիկ»-ին ցուցաբերած աջակցության համար

Վահագն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին «Փյունիկ»-ին 
ցուցաբերած աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը Եվրոպայի լիգայում մրցելույթներից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ թիմին ցուցաբերած աջակցության համար: «Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, ովքեր հավատում և աջակցում էին մեզ: Այս փոքր, բայց դժվարին ճանապարհով ձեռք բերված հաջողությունը նաև ձերն է: Հույս ունեմ Բարձրագույն խմբի առաջնությունում ևս կլինեք մեր կողքին: Շնորհակալություն բոլորին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է ֆուտբոլիստը:

«Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում դուրս եկավ Ել-ի որակավորման երրորդ փուլում, որում նվազագույն հաշվով զիջեց Թել-Ավիվի «Մաքքաբի»-ին: Մինչ այդ թիմը հաղթահարել էր մակոդենական «վարդար»-ի և ղազախական «Տոբոլ»-ի արգելքները: Երևանյան մրցավեճերում «Փյունիկ»-ին «Հանրապետական» մարզադաշտում աջակցություն էին ցուցաբերում բազմաթիվ երկրպօագուներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]