Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում


ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

«Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը»,- ասված է հայտարարությունում:

Ոստիկանությունը խնդրում է միջադեպին ականատես եղած քաղաքացիներին կամ դրա վերաբերյալ տեսաձայնագրություններ ունեցողներին, դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ