1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալեգրին հայտնել է Սերիա-Ա-ում Ռոնալդուի նորամուտի օրը

Ալեգրին հայտնել է Սերիա-Ա-ում Ռոնալդուի նորամուտի օրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ թիմի աստղային նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի նորամուտը տեղի կունենա Սերիա-Ա-ի առաջին տուրում՝ «Կիևո»-ի դեմ խաղում:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Football Italia-ն, պորտուգալացին մարզումներին միացել է երկու շաբաթ առաջ:

«Սերիա-Ա-ում ելույթները նոր փորձ են Ռոնալդուի համար: Ես բազմիցս ասել եմ, որ ընթացիկ մրցաշրջանը կլինի ավելի դժվար, քան նախորդը, քանի որ այժմ մեր շարքերում հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: «Կիևո»-ն կփորձի անել հնարավորը, որպեսզի դժվարություններ առաջադրի Իտալիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի ֆավորտներից մեկին: «Յուվենթուս»-ի մեկնարկային կազմում դաշտ դուրս կգան Ռոնալդուն, Շչեսնին, Պյանիչը, Կանսելուն և Ալեքս Սանդրոն: Ես պետք է գնահատեմ մյուս ֆուտբոլիստների վիճակը»,- ասել է Ալեգրին:

«Կիևո»-«Յուվենթուս» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]