Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենա է ընկել ձորը. վարորդի վիճակը միջին ծանրության է

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենա է ընկել ձորը. վարորդի վիճակը միջին 
ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, մեքենան ընկել է ձորը:  Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

«Օգոստոսի 18-ին, ժամը 08:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 121-րդ կմ-ին «Mersedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել հարակից ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան»,- նշված է հաղորդագրությունում:

Նախարարությունը հայտնում է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Իջևանի բժշկական կենտրոն:

«Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]