Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առինջ գյուղում տեղի ունեցած վթարից տուժածներ չկան

Առինջ գյուղում տեղի ունեցած վթարից տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին, ժամը 17:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցում գտնվող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Volkswagen Passat մակնիշի և Mercedess E320 մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը,  Volkswagen Passat  մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]