Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ոստիկանության ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնում ֆինանսական չարաշահման եւ յուրացման դեպք է բացահայտվել


ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ծառայողական քննության ընթացքում ներքին աուդիտի վարչության իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ բաժնի հաշվապահը 2015-18 թվականներին իր և բաժնի մի խումբ ծառայողների հաշվեհամարներին ավելի վճարումներ է կատարել, նաև աշխատակից չհանդիսացող քաղաքացիների հաշվեհամարներին գումարներ փոխանցել:

Արդյունքում պետությանը պատճառվել է 17 միլիոն 356 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է մոտ 15 միլիոն 800 հազարը: Նկատի առնելով, որ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեաիրավական գնահատական տալու համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ