Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոստիկանները Երևանում թմրանյութի մեծ «արտադրամաս» են հայտնաբերել

Ոստիկանները Երևանում թմրանյութի մեծ «արտադրամաս» են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերեցին թմրանյութի մի մեծ այսպես ասած «մեծ արտադրամաս»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խուզարկությամբ հայտնաբերվեց տնկված 208 հատ, մինչ 4 մետր բարձրության կանեփի թուփ: Ըստ հողատարածքի սեփականատիրոջ՝ Լյովիկ Սիսակյանի, ինքն էր աճեցրել՝ իր օգտագործման համար:

Բացի այս հայտնաբերվել են նաև 32 հատ թղթերով փաթեթավորված, տարբեր քաշերով, մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ: Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]