Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ 
արձակվեցին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 7-ին կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին ու Արայիկ Խանդոյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխվել է նրանց խափանման միջոցը: Վարուժան Ավետիսյանը լրագրողներին հայտնեց, որ իրեն լավ է զգում, բայց անհանգստանում է բանտում գտնվող իր մյուս ընկերների համար:

«Կիսատության զգացում ունեմ, քանի որ ընկերներիս մի մասը դեռ անազատության մեջ է, բայց հուսով եմ, որ բոլոր հարցերը կկարգավորվեն ու արդարությունը կվերահաստատվի»

«Սասնա ծռեր» խմբի ազատ արձակված անդամները հայտնեցին, որ ուղևորվում են Հանրապետության հրապարակ` մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]