1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանում զբոսաշրջիկների թիվը հասել Է պատմական առավելագույնին. վարչապետ

Վրաստանում զբոսաշրջիկների թիվը հասել Է պատմական առավելագույնին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պատմական Է համարել երկրում զբոսաշրջիկների հոսքի աճը ամառային տուրիստական սեզոնի ընթացքում, ինչպես նաեւ իրազեկել Է, որ նոր նախաձեռնություններ են ձեռնարկվելու աշնանը:

Հուլիսին Վրաստան են այցելել ավելի քան 1 մլն միջազգային ճանապարհորդներ. անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել Է 10,5 տոկոս: Հուլիսին տուրիստական այցերի թվաքանակը կազմել Է ավելի քան 564,9 հազար (աճը՝ 15 տոկոս): Միջազգային այցելություններն ամենից շատ իրականացվել Է Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ Հայաստանից:

«Անցած ամսին պատմական առավելագույն ցուցանիշն Է գրանցվել ինչպես զբոսաշրջիկների թվաքանակի առումով, այնպես Էլ եկամուտների քանակով, որոնք երկիրն ստացել Է զբոսաշրջությունից»,-ասել Է Բախտաձեն: 2018 թվականի հուլիսին օտարերկրյա այցելուները Վրաստանում ծախսել են 431 մլն դոլար: Անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել Է 13,7 տոկոս:

Ընդամենը 2018 թվականի յոթ ամսվա ընթացքում արտասահմանյան տուրիզմից Վրաստանի եկամուտները կազմել են 1,79 մլրդ դոլար: Վերջին յոթ ամսվա ընթացքում Վրաստան են ժամանել 4,6 միլիոնից ավելի միջազգային ճանապարհորդներ, անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել Է 12,9 տոկոս: Տուրիստական այցելությունների թվաքանակը կազմել Է ավելի քան 2,4 միլիոն, ինչը 433,6 հազարով ավելի Է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]