Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի համար ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի հաղթանակած քաղաքացին է

ՀՀ վարչապետի համար ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի հաղթանակած 
քաղաքացին է

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ամենամեծ ձեռքբերումը հաղթանակած հայ քաղաքացին է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանի Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկից մեկնարկած քայլերթի ընթացքում լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

«Քայլերթի նպատակը ևս մեկ անգամ Հայաստանի քաղաքացիների հետ լինելն է, այս մթնոլորտն է նպատակը: 100 օրվա ընթացքում ամենակարևոր ձեռքբերումը հաղթանակած քաղաքացին է, և վստահությունն է ապագայի նկատմամբ: Դրանից ավելի մեծ ձեռքբերում չի կարող լինել, որովհետև սա որևէ տոկոսով չի կարելի հաշվել»,- ասաց վարչապետը::

Քայլերթը շարժվում է Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքը:

ՀՀ վարչապետի կազմակերպած երթին ու հանրահավաքին մասնակցելու համար Երևան են ժամանել Հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]