Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մերկելը «հատուկ արդյունքներ» չի ակնկալում Պուտինի հետ հանդիպումից

Մերկելը «հատուկ արդյունքներ» չի ակնկալում Պուտինի հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր Է համաշխարհային ճգնաժամերի լուծումներ գտնելու համար, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որ պլանավորված Է օգոստոսբի 18-ին, հազիվ թե միանգամից կոնկրետ արդյունքներ բերի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչի հետ կայացած բանակցություններից հետո: «Դա աշխատանքային հանդիպում Է, դրանից չպետք Է հատուկ արդյունքներ ակնկալել: Բայց, նկատի առնելով այն մեծաթիվ խնդիրները, որոնք մեզ մտահոգում են՝ Ուկրաինայից մինչեւ Սիրիա եւ մինչեւ տնտեսության բնագավառում համագործակցության հարցը, արդարացված Է մշտական երկխոսության մեջ լինելը:

Այդ երկխոսությունը ես ցանկանում եմ շարունակել վաղը»,-նշել Է Մերկելը՝ հավելելով, որ նաեւ քննարկվելու Է Լիբիայի թեման: Օգոստոսի 18-ին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետը, կողմերը կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը, Սիրիայի ճգնաժամը, կարծարծեն տնտեսական թեմաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]