Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից

Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է իրենց ազգականների պետական հուղարկավորումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հայտնել Է la Stampa թերթը:
Օգոստոսի 18-ին Իտալիայում ազգային սուգ Է հայտարարված:
Հուղարկավորությունների պետական արարողությունը՝ երկրի նախագահի եւ վարչապետի մասնակցությամբ, Ջենովայում տեղի կունենա նույնպես օգոստոսի 18-ին: Ներկայում իրենց որոշման մասին հայտարարել են 38 զոհվածներից 17-ի ազգականները, ողբերգության եւս 7 զոհերի ընտանիքներ դեռեւս չեն կողմնորոշվել:
«Իմ որդին թիվ չի դառնա մահերի ցուցակում… Ես կհասնեմ արդարության նրա ու մյուսների համար… Մենք ցանկանում ենք ոչ թե ֆարսային հուղարկավորություն, այլ տնային արարողություն մեր եկեղեցում: Այսօրվանից պատերազմ Է սկսվում ճշմարտության եւ արդարության համար, նման բան չպետք Է կրկնվի»,-Facebook-ում գրել Է զոհվածներից մեկի հայրը: Նրա որդին երեք ընկերների հետ հողին Է հանձնվելու օգոստոսի 17-ին:
Իր հերթին զոհվածներից մեկի մայրն այն կարծիքին Է, որ միջադեպը տեղի Է ունեցել պետության մեղքով: «Քաղաքական գործիչներն աչքներիս չերեւալու փոխարեն անամոթաբար իրենց են ցուցադրում»,-հայտարարել Է նա:
Ջենովայի մերձակա կամրջի 200-մետրանոց հատվածի փլուզումը տեղի Է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Իշխանությունները ենթադրում են, որ դրա պատճառը կարող Էր դառնալ օբյեկտի կոնստրուկցիաների թուլացումը: Կամրջի վիճակը, ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, վաղուց Էր մտահոգում մասնագետներին:
Վերջին տվյալների համաձայն, ողբերգության զոհ Է դարձել 38 մարդ, այդ թվում՝ չորս ֆրանսիացի եւ երկու ալբանացի: Եվս 15 մարդ վնասվածքներ Է ստացել, նրանցից տասի վիճակը գնահատվում Է՝ ծանր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]