Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է պատանի ճամբարականների


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՀ ԿԳՍ և ՀՀ ԿԳ նախարարությունների կողմից նախաձեռնված, Պատարայում գործող  պատանեկան ճամբարի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարցախի Հանրապետության Ազգային ժողովի  լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  ոջունելով պատանիներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է մարզատուրիստական ճամբարի անցկացումը Արցախում՝ երկու հայկական հանրապետությունների ավագ դպրոցականների միջև նոր շփումներ, ծանոթություններ հաստատելու, տարբեր գաղափարների շուրջ միավորվելու և ազգային միասնությունը ամրապնդելու տեսանկյունից:

ԱԺ նախագահն անդրադարձել է կրթական ոլորտում իրականացվող ծրագրերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, իշխանության ճյուղերի հավասարակշռման և զսպան մեխանիզմներին, ինչպես նաև Ազգային ժողովի գործառույթներին ու կառուցվածքին վերաբերող թեմաների:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է պատանիների հարցերին:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ