Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովը սուգ Է հայտարարել Ջենովայում կամրջի փլվելու կապակցությամբ

Եվրահանձնաժողովը սուգ Է հայտարարել Ջենովայում կամրջի փլվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի եվրոպական հաստատություններում սուգ Է հայտարարված Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա Մորանդի կամրջի փլվելու կապակցությամբ, որը 38 մարդու կյանք Է խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Սպարը:
«Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն Իտալիայում կամրջի՝ ողբերգական հետեւանքների հանգեցրած փլուզման կապակցությամբ որոշում Է ընդունել, որ մինչեւ օգոստոսի 19-ը Բրյուսելում ԵՄ-ի հաստատությունների առջեւ եվրոպական պետությունների դրոշները կխոնարհվեն»,- ասել Է նա:
1960-ական թվականներին կառուցված կամրջի 200-մետրանոց հատվածի փլուզումը տեղի Է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Իշխանությունները ենթադրում են, որ դրա պատճառը կարող Էր դառնալ օբյեկտի կոնստրուկցիաների թուլացումը: Կամրջի վիճակը, ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, վաղուց Էր մտահոգում մասնագետներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]