1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սաուդյան Արաբիան դադարեցրել Է ՌԴ-ից թռչնամսի եւ ձվի ներմուծումը թռչնագրիպի պատճառով

Սաուդյան Արաբիան դադարեցրել Է ՌԴ-ից թռչնամսի եւ ձվի ներմուծումը թռչնագրիպի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան ռուսական թռչնամսի եւ ձվի ներմուծման ժամանակավոր արգելք Է սահմանել ՌԴ-ի մի շարք մարզերում բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սաուդյան Արաբիայի պարենի եւ դեղորայքի գլխավոր վարչության (SFDA) հայտարարության մեջ:
Դրանում նշվում Է, որ SFDA-ն «ժամանակավորապես արգելել Է թռչնամսի ու ձվի եւ դրանց հիման վրա պատրաստված մթերքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով»:
«Վարչության որոշումը հիմնված Է Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության զեկույցի վրա, որում իրազեկվել Է Ռոստովի, Կոստրոմայի եւ Պենզայի մարզերում թռչնագրիպի հայտնվելու դեպքերի մասին»,-հայտարարել են SFDA-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]