Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հրատապ թեմաները

ՌԴ-ի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հրատապ թեմաները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հրատապ թեմաները, Սիրիայի իրադրությունը եւ երկկողմ համագործակցությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում:
«Հատուկ ուշադրություն Է դարձվել Սիրիայի հումանիտար իրադրության շուտափույթ կարգավորման հարցերի քննարկմանը, այդ թվում՝ փասխստականների վերադարձին»,-լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Բացի այդ, բանակցությունների ընթացքում «արծարծվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների երկկողմ փոխգործակցության հարցերը»:
«Հանդիպումն անցել Է կառուցողական ոգով»,- հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]