Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ  չպատասխանել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով դիմելով հանրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր կանխատեսումների համաձայն օգոստոսի 17-ին հրավիրված հավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, իսկ այդ պայմաններում բոլորից պահանջվում է առանձնահատուկ պատասխանատվություն և զսպվածություն դրսևորել: «Ես ցանկանում եմ խնդրել, որպեսզի մենք այսօր ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանենք: Մենք արդեն փորձ ունենք իրականացնել այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են 100 հազարավոր մարդիկ: Բոլոր կանխատեսումների համաձայն՝ այսօր էլ մեր հավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու, և այս պայմանները յուրաքանչյուրիցս պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, առանձնահատուկ զսպվածություն:  Չեմ կարող բացառել, որ կլինեն ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակերպելը, խնդրում եմ ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել: Իսկ եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին անպայման պետք է արձագանքեն իրավապահ մարմինները, խնդրում եմ պարզապես դիմել ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցներին, որոնք այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնեց, որ Հանրապետության հրապարակ է ժամանելու քայլերթով, որը կսկսվի ժամը 17:30-17:40-ի հատվածում, Արցախի պողոտա-Էրեբունի փողոց խաչմերուկից: «Դուք հիշում եք, դա այն վայրն  է, որտեղ 2018թ. ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները:  Ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայություն, իսկ ոմանք նույնիսկ մեզ հետ կմասնակցեն քայլարշավին, և դա կլինի ազգային համերաշխության առանձնահատուկ դևրսևորում, որովհետև այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան. ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հասարակությունը, ժողովուրդը, բանակը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են, և մեզ այսօր ոչ  մի գիծ չի բաժանում: Սա պետք է դառնա ազգային համերաշխության յուրօրինակ դրսևորում»,- եզրափակեց  Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին հանրահավաք է հրավիրել, որտեղ ամփոփելու է կառավարության գործունեության 100 օրը: Նիկոլ Փաշինյանը հավաքի ընթացքում հանդես կգա ծավալուն ելույթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am