Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոստիկանությունը Նաթանյահուի հերթական հարցաքննությունն Է անցկացնում Երուսաղեմում նրա նստավայրում. Kan

Ոստիկանությունը Նաթանյահուի հերթական հարցաքննությունն Է անցկացնում Երուսաղեմում նրա նստավայրում. Kan
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ոստիկանության հատուկ բաժնի քննիչները օգոստոսի 17-ին ժամանել են Երուսաղեմում հրեական պետության վարչապետի նստավայր եւ այնտեղ անցկացնում են Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kan իսրայելական պետական ռադիոն, որի տեղեկությունների համաձայն, հարցաքննությունն անցկացվում Է այսպես կոչված 4000-ի գործով:
Այդ գործի շրջանակներում քննիչներն ստուգում են այն կասկածները, որ վարչապետը բարեհաճություն Է հանդես բերել Bezeq հեռահաղորդակցական ընկերության նկատմամբ իր կառավարության գործունեությունը Walla լրատվական պորտալի կողմից դրականորեն լուսաբանելու փոխարեն, որը պատկանում Է կոմունիկացիոն հսկային: 2018 թվականի սկզբին ոստիկանությունը ձերբակալել Էր Նաթանյահուի նախկին մամուլի քարտուղար Նիր Հեֆեցին, ով կասկածվում Է այն բանում, որ կոռուպցիոն հարաբերությունների մեջ Է գտնվել Շաուլեմ Էլովիչի հետ, որին պատկանում Է Bezeq-ը:
Սա այս տարում Նաթանյահուի արդեն չորրորդ հարցաքննությունն Է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]