Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոցիալական ապահովության ոլորտում մեկ ամսում հարուցված քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 627 միլիոն 331 հազար 980 դրամ

Սոցիալական ապահովության ոլորտում մեկ ամսում հարուցված քրեական գործերով 
պատճառված վնասը կազմում է 627 միլիոն 331 հազար 980 դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ապահովության ոլորտում 2018 թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ, որոնց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ` վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 627 միլիոն 331 հազար 980 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում`  օգոստոսի 10-ի դրությամբ, վերականգնվել է 27 միլիոն 515 հազար 500 ՀՀ դրամը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]