1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան

Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի 
պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հակառակորդը պարբերաբար դիմում է նման քայլերի, ստուգելու հայկական կողմի պատրաստվածությունը և զգոնությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով ՊԲ դիրքերից մեկում հակառակորդի ձախողված հարձակման փորձի մասին, ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել: Այս անգամ ևս փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի, և մեր կողմից թուլության որևէ դրսևորում և, առավել ևս, խուճապ չկա և չի կարող լինել»,- ասաց Բաբայանը:

Խոսելով վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակից, ԱՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ իրավիճակը կայուն է, սակայն այդ կայունության հիմնական գրավականն այն է, որ հայկական կողմը միշտ  պատրաստ է և զգոն:

«Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելության աստիճանը: Այն, որ ձախողում է այդպիսի ահաբեկչական փորձերը, ցույց է տալիս, որ ռազմավարական նախաձեռնողականությունը շարունակում է մնալ Պաշտպանության բանակի ձեռքում»,- ասաց Բաբայանը:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15-հոգիանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: 

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալները ճշտվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]