Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը հաստատեց Թբիլիսի Մերկելի այցի մասին տեղեկատվությունը

Վրաստանի վարչապետը հաստատեց Թբիլիսի Մերկելի այցի մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 23-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Գերմանիայի կանցլերի պաշտոնական այցը կարեւորագույն նշանակություն ունի Վրաստանի համար»,-ասել Է նա:
«Բարձրաստիճան հյուրի այս այցն ընդգծում Է երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը. բացի այցի քաղաքական բաղադրիչից, ցանկանում եմ հատուկ նշել նաեւ այցի տնտեսական ասպեկտը. տիկին Անգելա Մերկելի հետ օգոստոսի 23-ին Վրաստան կժամանեն ԳԴՀ-ի գործարար շրջանների ներկայացուցիչներ: Նրանք վրացական ընկերությունների հետ կլոր սեղանի շրջանակներում կառավարության անդամների մասնակցությամբ կքննարկեն համագործակցության զարգացման հարցեր»,-հավելել Է վարչապետը:
Առաջիկա այցը Մերկելի համար երկրորդը կդառնա ԳԴՀ-ի կանցլերի կարգավիճակում. առաջին անգամ նա այդ պաշտոնում Թբիլիսի Էր ժամանել 2008 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]