Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալն ամփոփել է ՏՏ ոլորտի փոփոխությունները

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին 
տեղակալն ամփոփել է ՏՏ ոլորտի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն ամփոփել է 100 օրվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները: 

«Արմենպրես»-ը ներկայացնում է այստեղ կատարված հիմնական աշխատանքները.

  1. Աշխատանքներ են իրականացվում Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման ուղղությամբ,
    որոնք ներկայացվել են Տորոնտո, Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքների ներդրողներին և արժանացել դրական արձագանք: Միաժամանակ քննարկումներ են կազմակերպվել նաև
    արտասահմանյան դոնորների և տեղական ֆոնդերի ու ներդրողների հետ:

    2. «Ինժեներական քաղաքի» ստեղծման նպատակով կազմակերպվել են քննարկումներ
    շահագրգիռ կողմերի հետ, որոնց հիման վրա լրամշակվել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման
    հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը
    հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

    3. Տնտեսության բոլոր ճյուղերի թվայնացման նպատակով տեխնիկական-տեխնոլոգիական
    միջոցների ապահովման, տեղեկատվական համակարգերի անվտանգության մակարդակի
    բարձրացման, կատարվող ծախսերի նվազեցման և կառավարման արդյունավետության
    բարձրացման նպատակով 2017 թվականի նոյեմբերի 23-ին հավանության է արժանացել ՀՀ
    կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման
    ծրագրին, միջոցառումների ժամանակացույցին և պետություն-մասնավոր հատված
    համագործակցության ձևաչափին հավանություն տալու մասին» թիվ 49 արձանագրային
    որոշումը, որի շրջանակում մշակվել են կենտրոնի ստեղծման տեխնիկական չափանիշները և
    այժմ իրականացվում է 2 փուլով միջազգային մրցույթի կազմակերպման գործընթացը:

    4. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման
    անցկացման աշխատանքները համակարգելու համար կազմակերպվել են քննարկումներ,
    լրամշակվել է ՀՀ վարչապետի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային
    համաժողով-2019» միջոցառման ծրագիրը և միջոցառման կազմակերպման ծախսերի
    նախահաշիվը հաստատելու մասին» որոշման նախագիծը և այժմ քննարկվում է շահագրգիռ
    գերատեսչությունների հետ:

    5. «PayPal» վճարահաշվարկային համակարգը ՀՀ-ում ներգրավելու նպատակով
    բանակցություններ են իրականացվում «PayPal» ընկերության նախագահի և փոխնախագահի հետ՝
    հայկական ընկերությունների կողմից վճարումներ կատարելու համար համապատասխան
    միջավայր ստեղծելու նպատակով:

    6. Իրականացված աշխատանքների արդյունքում Հայաստանը ներառվել է «Merchant account
    countries by Google» ցանկում, որի արդյունքում Google Play հարթակի ամբողջական գործարկման
    առկա սահմանափակումները վերացվել են և հարթակի ծառայությունները հասանելի են ՀՀ
    քաղաքացիների և կազմակեպությունների համար:

    7. Լրամշակվել և շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկվում է «Տեղեկատվական
    տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու
    մասին» օրենքի նախագիծը և նախատեսվում է ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ:

    8. ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ աշխատանքներ են իրականացվել տնտեսության
    բոլոր ոլորտներում էլեկտրոնային առևտրի, թվային միջանցքների, տեխնոլոգիական
    արտադրության, ֆինանսական և աշխատաշուկայի ոլորտներում թվայնացման
    նախաձեռնությունները պատշաճ կերպով ԵԱՏՄ-ին ներկայացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ
    հաղթող հայկական նորարարական լուծումները արտահանվելու են միջազգային շուկաներ:

    9. 2018 թվականի հունիսի 29-30-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների
    միությունը (ԻՏՁՄ) ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո կազմակերպել է 11-րդ ամենամյա
    միջազգային Դիջիթեք Բիզնես ֆորումը՝ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի
    համար» կարգախոսի ներքո:

    10. Գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցության խրախուսման, գիտական
    հետազոտությունների արդյունքների առևտրայնացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և
    տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Ձեռնարկությունների ինկուբատորի հետ
    համատեղ կազմակերպչական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական
    տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2018 թվականի ծրագրի շրջանակներում
    հայտարարվող STEP «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի ուղղությամբ:

    11. Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, ՏՀՏ ոլորտի վերաբերյալ հստակ և դյուրին
    տեղեկատվություն ստանալու նպատակով արդիականացվել է Հայաստանի ՏՀՏ-ի
    ընկերություններիwww.e-ictregister.am էլեկտրոնային վարչական ռեգիստրի համակարգը, ինչպես
    նաև լրամշակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների
    վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգը սահմանող ՀՀ
    տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանը:

    12. Միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և
    առաջընթացի ապահովման նպատակով մշակվել է ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական
    աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշման
    նախագիծը:

    13. «Կազմակերպվել են «Հայաստանի Հանրապետությունում թվային հմտությունների
    ազգային կոալիցիա ձևավորելու մասին» Հուշագրի հետագա աշխատանքների իրականացման
    նպատակով քննարկումներ և այժմ իրականացվում են իրականացված և նախատեսվող
    միջոցառումների գույքագրման աշխատանքները:

    14. Հավաքագրվել, ամփոփվում է Հեռահաղորդակցության Միջազգային Միության և կապի
    Տարածաշրջանային Կազմակերպության կողմից պահանջվող 2017 թվականի կապի և
    տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը բնութագրող ցուցանիշները:

    15. Հավաքագրվել, ամփոփվել և Հեռահաղորդակցության Միջազգային Միությանն է
    տրամադրվել Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքսի ձևավորման նպատակով ՀՀ
    կիբեռանվտանգության ոլորտի վերաբերյալ հարցաշարը:

    16. Յուրաքանչյուր ամիս հավաքագրվել, ամփոփվել և ՀՀ ազգային վիճակագրական
    ծառայությանն է տրամադրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող
    ընկերությունների վերաբերյալ վիճակագրական ամփոփ հաշվետվությունները:

    17. Պարբերաբար աշխատանքներ են իրականացվում միջազգային և տեղական
    կազմակերպությունների կողմից կազմակերպվող հանդիպումների և միջոցառումների
    վերաբերյալ՝ ոլորտի կազմակերպություններին իրազեկման և աջակցության ուղղությամբ:

    18. Կազմակերպվել են ՏՏ ոլորտի սկսնակ կազմակերպություններին հարկային
    արտոնությունների տրամադրման հայտերում կատարված փոփոխությունների դիմումների
    ընդունման և մշակման, ինչպես նաև խորհրդատվության տրամադրման (տեղեկատվական
    բազաների լրացում՝ մոտ 448 կազմակերպություն) և օրենսդրությամբ սահմանված այլ
    գործընթացներ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]