Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 38-ամյա բնակչի մահվան հանգամանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. օգոստոսի 15-ին` ժամը 15.40-ին, ահազահգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Նորքի Այգիներ» տներից մեկին կից ավտոտնակում կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի առջևի նստատեղին հայտնաբերվել է Ա.Պետրոսյանի դիակը՝ ծնված 1980թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ 38-ամյա տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]