1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում նկատելի փոփոխություններ են տեղի ունենում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում նկատելի 
փոփոխություններ են տեղի ունենում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ամփոփել է 100 օրվա ընթացքում տրանսպորտի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները:  

«Արմենպրես»-ը ներկայացնում է Արմեն Փամբուխչյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:

Տաքսամոտորային փոխադրումներ իրականացման գործընթացը կանոնակարգելու, ոլորտում գործունեություն իրականացնողների համար հավասար մրցակցային պայմաններ սահմանելու նպատակով մշակվել է օրենսդրական փաթեթ և ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը: 

«ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ» կայարանում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգը, որի բացումը տեղի ունեցավ հունիսին: 

Էլեկտրական կենտրոնացման համակարգը երկաթուղային կայարանում չէր աշխատում 1989 թվականից: Համակարգը թույլ կտա գնացքների համար երթուղի կազմել անմիջապես կառավարման վահանակից՝ առանց գիծ դուրս գալու: Դա էապես կարագացնի գործընթացը՝ կրճատելով տևողությունը 30 րոպեից մինչև կես րոպե, իսկ գնացքների ձևավորման ժամանակը հետագա տեխզննման հետ կկրճատվի 1 ժամ 20 րոպեով: Բացի այդ, համակարգը լիովին ապահովում է գնացքների երթևեկության անվտանգությունը և կայարանի աշխատակիցների աշխատանքի ու տեխնիկայի անվտանգության պահանջները, ինչը թույլ է տալիս խնայել զգալի միջոցներ: 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն այսուհետև ինտենսիվ կիրականացնի վագոններով բեռների լաստանավային փոխադրումներ՝ Կովկաս-Փոթի միջանցքով: 

Մեկնարկել է այլընտրանքային ճանապարհ ծրագիրը՝ Փոթի-Նովոռոսիյսկ ուղղություններով: 

Տարիներ շարունակ 205 երթուղու խնդիրը (հնամաշ տրանսպորտային միջոցներ, չվացուցակի խախտում ու վատ սպասարկում) 2018 թ. լուծում ստացավ: Արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի տրանսպորտային միջոցներն արդեն սպասարկում են ավելի քան 13.000 բնակչություն ունեցող Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան և Թաիրով համայնքների բնակիչներին՝ հստակ չվացուցակով: 

9 նոր «Գազ» մակնիշի տրանսպորտային միջոցներն են սպասարկում Երևան-Էջմիածին երթուղին։ 

Երկար դադարից հետո գործում է Այրում-Նոյեմբերյան-Երևան օրինական երթուղին: 
Ի դեպ, սպասարկելու են Ford Transit մակնիշի նոր և հարմարավետ մեքենաներով (+անվճար WiFi) 

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքը կանոնավոր ավտոբուսային կապ կունենա Երևան քաղաքի հետ: 

Գողթ համայնքն ապահովվել է տրանսպորտային սպասարկմամբ:

Տեխնիկական զննության գործընթացի բարեփոխումների նպատակով մշակվել է օրենսդրական փաթեթը՝ ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը: 

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով տրանսպորտային միջոցների վերասարքավորման գործընթացը կանոնակարգելու նպատակով մշակվել է օրենսդրական փաթեթ և ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը: 

Մշակվում է

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող և ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր. 

Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող սոցիալ-տնտեսական, հեռանկարային և ընթացիկ ծրագրերի նախագծեր. 

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության բնագավառում պետական քաղաքականության իրականացմանն ուղղված միջոցառումներ. 

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]