Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներին

Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներ Չեն Ֆանին և Զոլտան Հրացկուն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փորձագետները ներկայացրել են «Կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։  Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը` ամբողջությամբ վերլուծելով կաթի արտադրությանը նպաստող կերային ռեսուրսները և ուսումնասիրելով տարբեր տեսակի կաթնամթերքի պահանջարկը, մշակել ռազմավարություն կաթնամթերքի արժեքային շղթայի կերային արտադրության և վերամշակման ոլորտների բարելավման նպատակով։

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը ընդգծել է, որ անասնապահությունը գյուղատնտեսության գերակա ոլորտներից է, հետևաբար հետաքրքրված է կերային բազայի ավելացմամբ։  Ուսումնասիրվող  խնդիրների լուծումը ոչ միայն կբարելավի գյուղական տնտեսությունների եկամուտները, այլև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կապահովի բարձրորակ և մատչելի կաթնամթերքի առկայությունը հայ սպառողների համար:

Տեխնիկական համագործակցության այս ծրագիրը  (ՏՀԾ) թիրախավորում է կաթնամթերքի արժեշղթայի ելակետային և ելքային ենթաոլորտները՝ մշակելով տնտեսական մոդել, որը ցույց կտա բարելավված կերակրման, կաթի արտադրության և վերամշակման արդյունավետ  փոխկապվածությունն ու կաթնամթերքի ոլորտի առավելագույն ներուժը՝ ինքնաբավության և արտահանման պոտենցիալի առումով:

Ծրագրի նպատակն է կաթնամթերքի ոլորտի արդյունավետության բարձրացումը՝ կերային ռեսուրսների բարելավման և վերամշակման ոլորտին ավելի նպատակային ներդրումներով աջակցելու միջոցով: Այս երկու ոլորտների  փոխկապակցվածությունը էական է, քանի որ միայն դրանց արտադրողականության զուգահեռ բարելավման պարագայում կաթնամթերք արտադրող ֆերմերները կարող են ավելի շատ եկամուտներ ստանալ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]