Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ռուսական ռազմաբազայի և ՀՀ ՊՆ հետախուզական ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացրել

Հայաստանում ռուսական ռազմաբազայի և ՀՀ ՊՆ հետախուզական ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կամհուդ» զորավարժարանում ավարտվել են Հայաստանում ռուսական ռազմական բազայի և Հայաստանի պաշտպանության նախարարության հետախուզական ստորաբաժանումների հատուկ տակտիկական, կրակային, ինժեներային, ռազմաբժշկական պատրաստության վարժանքները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Վարժանքներն անցկացվել  են փուլային տարբերակով, երեք օրվա ընթացքու՝ լեռնային տեղանքում շոգ կլիմայական պայմաններում: Հետախույզները իրականացրել են երկկողմ հետախուզա-որոնողական, գաղտնի փաստաթղթերի և գերիների վերցման, լեռնային տեղանքում նահանջի կազմակերպման, հրետանային  ստորաբաժանումներին պայմանական հակառակորդի կենդանի ուժի, զրահատեխնիկայի և օբյեկտների  նկատմամբ գրոհի համար թիրախների կորդինատների տրամադրման գործողություններ:

Վարժանքներին մասնակցել է հետախուզական ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայող:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]