Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իլոն Մասքը գանգատվել Է, որ շաբաթական աշխատում Է 120 ժամ

Իլոն Մասքը գանգատվել Է, որ շաբաթական աշխատում Է 120 ժամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla բարձրտեխնոլոգիական ընկերության հիմնադիր Իլոն Մասքը գանգատվել Է գերհոգնածությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
New York Times թերթին տված հարցազրույցում Մասքը հայտարարել Է, որ վերջին ժամանակներս աշխատել Է շաբաթական 120-ական ժամ եւ յոթ օրից ավելի արձակուրդ չի վերցրել 2001 թվականից ի վեր, երբ նա ստիպված Էր երկարատեւ արձակուրդ վերցնել միայն այն բանի համար, որ հիվանդացել Էր մալարիայով:
«Եղել Է, որ ես ֆաբրիկայից չեմ հեռացել երեք-չորս օր անընդմեջ»,-ասել Է Մասքը հրատարակությանը, որը նշում Է, որ զրույցի ընթացքում ձեռնարկատերը մերթ ծիծաղում Էր, մերթ սկսում Էր լաց լինել:
Մասքի խոսքով՝ երբ հունիսի 28-ին լրացավ իր 47 տարին, ինքն աշխատավայրում անցկացրեց բոլոր 24 ժամերը: «Ողջ գիշերը, չեն եղել ոչ ընկերներ, ոչինչ»,-ասել Է նա՝ դժվարությամբ արտաբերելով բառերը:
Մասքը New York Times-ին հարցազրույց Է տվել այն միջադեպերի ֆոնին, որոնք վերջին ժամանակներս հետապնդում են նրա հիմնադրած ընկերությանը:
Այս շաբաթ արժեթղթերի եւ շուկաների գծով ԱՄՆ-ի հանձնաժողովը Tesla-ին ծանուցագիր Է ուղարկել՝ պահանջելով պարզաբանել ընկերությունը մասնավոր դարձնելու Մասքի պլանները: Նաեւ հայտնի Է դարձել, որ Tesla-ի նախկին աշխատակիցը բողոքագիր Է ներկայացրել հանձնաժողովին, որում պատմել Է, թե ընկերության ձեռնարկություններից մեկում ծաղկում Է թմրառեւտուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]