Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա իր քաղաքական ուղեգծում հիմնարար փոփոխությունների հանձնառություն դրսեւորի: Օգոստոսի 16-ին Պետական դեպարտամենտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել Է Բրայան Հուքը, որն ավելի վաղ գլխավորել Է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության համակարգման հատուկ խումբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պատժամիջոցների մեղմացում եւ ԱՄՆ-ի հետ լիարժեք դիվանագիտական եւ առեւտրական հարաբերություններ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ տնտեսական փոխգործակցություն կարող Է սկսվել սոսկ այն դեպքում, երբ մենք տեսնենք, որ Իրանի վարչակարգը լրջորեն Է տրամադրված իր գործելակերպի հարցում»,- ասել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]