1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունն իր քայլերով ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու համար. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն իր քայլերով ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ բիզնես ծավալելու 
և շահույթ ստանալու համար. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և մշակութային գործիչ Թոնի Շաֆրազիին, ով իր գործունեության ընթացքում համագործակցել է աշխարհահռչակ մի շարք արվեստագետների, այդ թվում՝ Էնդի Ուորհոլի, Ժան Միշել Բասկիայի հետ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում: Գարո Արմենը նշել է, որ նախատեսում են Լոռու մարզի Դեբեդ համայնքում գործող SMART նորարարական կրթական կենտրոնի ձևաչափով կենտրոններ ստեղծել նաև հանրապետության այլ համայնքներում, դրանցում ներգրավել դպրոցականներին և երիտասարդներին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների: Կենտրոնում կուսուցանվեն նորագույն տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, արհեստներ, արվեստի տարբեր ճյուղեր և այլն: Գարո Արմենն անդրադարձել է նաև առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող բիզնես ծրագրերին և նշել, որ սփյուռքի տարբեր գործարար շրջանակներ ևս դիտարկում են հայրենիքում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները:

Կառավարության ղեկավարը ողջունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը և կարևորել սփյուռքի ներկայացուցիչների կողմից տարբեր ուղղություններով բիզնես ծրագրեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և ընդգծել, որ կառավարությունն իր քայլերով ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու համար: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Գարո Արմենին առաջարկել է ներդրումային ծրագրերն իրականացնելու ուղղությամբ ակտիվորեն աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների  հետ՝ դրանք արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]