Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխագելիչ միջոցառումների կազմակերպման եւ իրականացման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 15-ին, ժամը 16.05-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի Արցախի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչությունից, նա 2018թ.հունիսի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Արարատի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ