Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում փողոցաշինական աշխատանքերն իրականացվելու են համակարգված

Գյումրիում փողոցաշինական աշխատանքերն իրականացվելու են համակարգված

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքների հարցով օգոստոսի 16-ին խորհրդակցությունն էր հրավիրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին բոլոր այն կառույցների պատասխանատուները (հեռահաղորդակցություն, կապ, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ, նախագծողներ), որոնք կապ ունեն շինարարական աշխատանքների հետ:

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետը անդրադարձավ շինաշխատանքների ընթացքին, առաջ եկած խնդիրներին, տեղում պատասխանատուների հետ քննարկեց դրանք, ինչին հաջորդեցին հանձնարարականները: Պատասխանատուներն իրենց հերթին առաջ քաշեցին իրենց հուզող հարցերը, որոնք ևս քննարկվեցին տեղում: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության որոշմամբ փոխվել է աշխատանքների վերահսկողություն խմբի ղեկավարը. այսուհետ այն կղեկավարի Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը: Խմբում ընդգրկված են ինչպես ավագանու անդամներ, քաղաքապետարանի, այնպես էլ մարզպետարանի ներկայացուցիչներ:

«Սա արվել է նրա համար, որ աշխատանքները լինեն ավելի թափանցիկ, ու նվազեցվեն ռիսկերը: Եթե նույնիսկ հետագայում անհրաժեշտ լինի նոր մարդկանց ընդգրկել, կընդգրկենք նորերին, քանի որ աշխատանքը շատ է»,- նշեց Սամվել Բալասանյանը:Քաղաքապետն անդրադարձավ նաև փողոցներում տեղադրված տաղավարներին:

«Տաղավարները շատ-շատ են: Այս պահին արդեն 10 տաղավար ենք քանդել, որոնք տեղադրված էին կանաչ գոտիներում: Կան անհատներ, որոնք այդ պատճառով քաղաքապետարանին դատի են տվել»,- տեղեկացրեց քաղաքապետը:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքապետը ներկաներին հորդորեց աշխատել կանոնակարգված, պահպանել քաղաքաշինական բոլոր նորմերը, աշխատանքների համար նախատեսված ժամանակացույցը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]