Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

#ԿինոՇաբթի. «Մամա Միա 2» և 2 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Օգոստոսի 16-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմեր:

«Մամա Միա

Փախչել դրախտային հունական կղզի, զբոսնել հմայիչ քաղաքի փողոցներով, վայելել տեղական խոհանոցը, մինչև առավոտ պարել, և սիրահարվել, ինչը՞ կարող է ավելի լավ լինել: Իդեալական պլան է ամառվա ... և ամբողջ կյանքի համար:

Ռեժիսոր՝ Օլ Փարկեր, դերերում՝ Ամանդա Սայֆրեդ, Լիլի Ջեյմս, Մերիլ Սթրիփ և այլք:

«Աքսել»

Աքսելը ռոբոտացված շուն է, որը ստեղծվել է զինվորականների կողմից ՝ զինվորների պաշտպանության համար։ Ռոբոտ-շան գլխում տեղադրված է արհեստական բարձր ինտելեկտով ուղեղ։ Աքսելի փորձարկումը ձախողվում է, ինչի հետևանքով նա կորչում է։ Նրան գտնում է մի պատանի տղա՝ Մայլզ անունով, կարճ ժամանակ անց նրանք դառնում են մտերիմ ընկերներ։ Աքսելն օգնում է Մայլզին ձեռք բերել նրա համար ամենակարևորը՝ ինքնավստահությունը։ Սակայն Աքսելին հանգիստ չեն տալիս զինվորականները, նրանք պատրաստ են ամեն քայլի, միայն թե վերադարձնեն Աքսելին։

Ռեժիսոր՝ Օլիվեր Դեյլի, դերերում՝ Թոմաս Ջեյն, Բեքի Ջի, Թեդ ՄաքԳինլի և այլք:

«Սլենդերմեն»

Սլենդերմենը նիհար կերպար է՝ թաղման կոստյումով, առանց դեմքի, գույների և առանց պարզ մտադրությունների: Նա դառնում է բազմաթիվ երեխաների և դեռահասների համար մղձավանջ: Նրանք փորձում են փախչել Սլենդերմենի հալածանքներից, սակայն ապարդյուն…

Ռեժիսոր՝ Սիլվեն Ուայթ, դերերում՝ Ջոյի Քինգ, Ջուլիա Հոլդեն-Թելես, Ժասմին Սաբինո և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ