Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքական մանրածախ առևտրի ընկերությունները դադարեցրել են iPhone-ի պատվերների ընդունումը

Թուրքական մանրածախ առևտրի ընկերությունները դադարեցրել են iPhone-ի 
պատվերների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մանրածախ առևտրի խոշոր ընկերությունները դադարեցրել են հաճախորդներից ամերիկյան Apple ընկերության iPhone բջջային հեռախոսների վաճառքի պատվերների ընդունումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Hürriyet թերթը:

Թերթի տվյալներով՝  Dogubank էլեկտրոնիկայի շուկան, որը Ստամբուլում համարվում է էլեկտրոնիկայի  ամենախոշոր ներմուծողը,  50 միլիոն դոլարի չափով iPhone-ների պատվերները չեղարկել է:

Ստամբուլի մի շարք էլեկտրոնիկայի ընկերություններ և շուկաներ նույնպես որոշել են չներմուծել ամերիկյան այդ հեռախոսները:

Բացի Apple ընկերության արտադրանքից, թուրքական ընկերությունները չեն ընդունում նաև այլ ամերիկյան ընկերությունների էլեկտրոնիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]