Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտարարվել Է տարվա լավագույն սմարթֆոնը

Հայտարարվել Է տարվա լավագույն սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աուդիո- եւ վիդեոտեխնիկայի հանդեսների եվրոպական ասոցիացիան (EISA) Huawei P20 Pro-ն ճանաչել Է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փորձագետներն այդ սմարթֆոնը «ամենաառաջավորը, ինովացիոնը եւ տեխնիկապես կատարյալն» են համարել շուկայում ներկայացված բոլոր մոդելներից: Հատուկ հիշատակման Է արժանացել Leica-ի արտադրության եռակի խցիկը՝ կարգաբերման եւ օգտատիրոջն օգնելու ինտելեկտուալ համակարգով:
Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ հայտարարել են լավագույն բյուջետային հեռախոսը. այն դարձել Է NOA Element N10 մոդելը:
EISA ասոցիացիան միավորում Է եվրոպական 19 երկրների՝ աուդիո- եւ վիդեոտեխնիկայի բնագավառում մասնագիտացած 50 հրատարակություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]