Արհեստական ինտելեկտ Է ներդրել աշխարհի ընկերությունների 27 տոկոսը. Microsoft
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվա դրությամբ հանգուցային բիզնես-գործընթացներում ու ծառայություններում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ Է ներդրել աշխարհի ընկերությունների 27 տոկոսը, եւս 46 տոկոսն այդ տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձնական նախագծեր Է պատրաստում: Այս տվյալները բերված են Microsoft-ի «Ինտելեկտուալ տնտեսություն. ինդուստրիայի եւ հասարակության տրանսֆորմացիան արհեստական ինտելեկտի ազդեցության ներքո» գլոբալ հետազոտության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հետազոտության տվյալների համաձայն, արհեստական ինտելեկտի նկատմամբ ընկերությունների անվստահությունն անցյալ Է դառնում. այսպես, ղեկավարների 94 տոկոսը վստահ Է բիզնեսի համար արհեստական ինտելեկտի օգտակարության հարցում, ընդսմին 37 տոկոսն այդ տեխնոլոգիաները շատ կարեւոր Է համարում: Թոփ-մենեջերների կարծիքով, առաջիկա տարիներին արհեստական ինտելեկտն ակտիվորեն կօգնի ընկերություններին ինովացիաներ ներդնելու, տաղանդավոր աշխատակիցներին պահելու, ինչպես նաեւ արտադրանքի զարգացման գործում:
«Նաեւ ղեկավարների 59 տոկոսը վստահ Է, որ արհեստական ինտելեկտի շնորհիվ կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը, իսկ 56 տոկոսը դրա հետ Է կապում իրենց երկրում կամ ճյուղում զբաղվածութծյան մակարդակի բարձրացումը»,-ճշտվում Է հետազոտության մեջ:
Ընկերությունների ղեկավարները գտնում են, որ արհեստական ինտելեկտը առաջիկա հինգ տարում դրական ադեցություն կունենա նաեւ ամբողջ տնտեսության վրա: Հարցվածների 90 տոկոսի կարծիքով, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները կնպաստեն տնտեսական զարգացմանը, 86 տոկոսը արհեստական ինտելեկտի հաշվին արդյունավետության բարձրացում Է ակնկալում, իսկ 84 տոկոսը՝ նորաստեղծականության ավելացում: Բացի այդ, հարցվածների 69 տոկոսն ակնկալում են, որ արհեստական ինտելեկտի շնորհիվ նոր աշխատատեղեր կհայտնվեն իրենց երկրում եւ ինդուստրիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում