Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վախճանվել Է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային

Վախճանվել Է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ին 93 տարեկան հասակում վախճանվել Է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV հեռուստաալիքը:
Վաջփային, որը Հնդկաստանի՝ թվով 11-րդ վարչապետն Էր, ընթացիկ տարվա հունիսի 11-ին հիվանդանոց Էր տեղափոխվել երիկամների եւ բրոնխների հիվանդություններով: Մինչ օրս նա գտնվում Էր Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտում (AIIMS), որը երկրի առաջատար բժշկական կենտրոններից մեկն Է:
Աթալ Բիհարի Վաջփային Հնդկաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1996 թվականին եւ 1998-2004 թՎականներին: Նա Հնդկաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկն Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]