Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Էդինբուրգում հնաորակ Macallan վիսկիի շիշն աճուրդի Է դրվել 1,1 միլիոն դոլարով. Daily Express



ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 60 տարվա հնեցման Macallan շոտլանդական վիսկիի շիշը դրվել Է Bonhams-ի աճուրդի: Խմիչքը, որն, ինչպես ակնկալում են աճուրդավարները, կառաջացնի օտարերկրացի հավաքորդների մեծ հետաքրքրությունը, գնահատվել Է 700 – 900 հազար ֆունտ ստեռլինգ (889 հազար - ավելի քան 1,1 միլիոն դոլար): Օգոստոսի 16-ին այս մասին հայտնել Է Daily Express թերթը:
Շշի վրա հատուկ պիտակ Է, որն ստեղծել Է փոպ-արտի իտալացի նկարիչ Վալերիո Ադամին: Ընդամենը 1986 թվականին պատրաստվել Է այդ միածիկավոր վիսկիի 12 շիշ, եւ այս պահին հայտնի չԷ, թե դրանցից քանսին Է պահպանվել:
Ներկայիս հազվագյուտ խմիչքը ձեռք Է բերվել վաճառորդի կողմից 1994 թվականին անմիջականորեն Macallan-ի վիսկիանոցից: Այդ գործարքի գումարը չեն հայտնել:
Bonhams-ի ներկայացուցիչ Մարտին Գրինի խոսքով՝ 1926 թվականի բերքի 60 տարվա վիսկին «խիստ հազվագյուտ եւ ամենաբարձր որակի խմիչք Է, եւ հավաքորդները պատրաստ են տարիներով սպասել շուկայում դրա հայտնվելուն»:
Մայիսին Հոնկոնգում կայացած աճուրդում այդ նույն վիսկիի մեկ շիշը վաճառվել Է ռեկորդային գնով՝ 814 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 1 միլիոն դոլարով), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ