Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մինչեւ 20 մարդ Է անհայտ կորած համարվում Ջենովայում կամրջի փլվելուց հետո

Մինչեւ 20 մարդ Է անհայտ կորած համարվում Ջենովայում կամրջի փլվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ջենովա քաղաքի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո Կոցին օգոստոսի 16-ին հայտարարել Է, որ 10-ից մինչեւ 20 մարդ մինչ այժմ կարող Է գտնվել քաղաքում փլուզված կամրջի փլատակների տակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ANSA գործակալությունը նշում Է, որ իտալացի փրկարարները երրորդ օրն անընդմեջ մարդկանց են փնտրում կամրջամասի փլվելու վայրում: Ջենովայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Սոնյա Նոչիի խոսքով՝ գործողությունը կշարունակվի այնքան ժամսանակ, քանի դեռ չեն հայտնաբերվի անհայտ կորած համարվող բոլոր մարդիկ: Տեղի իշխանությունները մինչ այժմ չգիտեն, թե ստույգ քանի ավտոմեքենա Էր կամրջով ընթանում փլուզման պահին, ուստի եւ հայտնի չԷ, թե քանի մարդ կարող Է գտնվել փլատակների տակ: Վերջին տվյալների համաձայն, ողբերգության զոհ Է դարձել 38 մարդ, այդ թվում՝ չորս ֆրանսիացի եւ երկու ալբանացի: Նախօրյակին հաղորդվել Էր 39 զոհվածների մասին, բայց այնուհետեւ այդ տվյալները ճշտվել Էին:

Եվս 16 մարդ վնասվածքներ Է ստացել, նրանցից տասի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Օգոստոսի 15-ին Իտալիայի նախարարների կաբինետը հավանություն Է տվել մեկ տարի ժամկետով արտակարգ դրության ռեժիմ սահմանելուն եւ հայտարարել, որ զոհվածներին հրաժեշտի ազգային արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին Ջենովայում: 1960-ական թվականներին կառուցված կամրջի 200-մետրանոց հատվածի փլուզումը տեղի Է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Իշխանությունները ենթադրում են, որ դրա պատճառը կարող Է դառնալ օբյեկտի կոնստրուկցիաների թուլացումը: Կամրջի վիճակը, ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, վաղուց Էր մտահոգում մասնագետներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]